Բաժիններ՝

Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայտնել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հայտարարելով տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության մասին, հայտնում է RIA Novosti-ն:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի նախագահից հետաքրքրվել է Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացի վիճակի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցային գործընթացում, ցավոք, լուրջ առաջընթաց չի գրանցվել, և հայկական կողմը խափանում է ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Ալիևը Գուտյերեշին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ապրիլին տեղի ունեցած մարտերի մասին:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իր հերթին, հետաքրքրվել է հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական պայմանների վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը նշել է, որ պետք է ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները, փախստականներն ու բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները, ինչից հետո շրջանում անհրաժեշտ է տեղակայել խաղաղապահ կոնտինգենտ: Դրանից հետո, ըստ Ադրբեջանի նախագահի, հնարավոր է անցկացնել հանրաքվե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջամտությունը հակամարտության կարգավորմանը՝ դրա շուտափույթ լուծման նպատակով»,- հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս