Ամերիկյան նոր հրամանագրերն ընդլայնում են արտաքսման ենթակա ներգաղթյալների ցուցակը. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունում երկու նոր հրամանագիր է ստորագրվել, որոնք ընդլայնում են այն ներգաղթյալների ցուցակը, որոնք ենթակա են արտաքսման, հայտնում է Reuters-ը, որին հաջողվել է ծանոթանալ հրամանագրի տեքստի հետ: Մասնավորապես, փաստաթղթերը, որոնք ստորագրվել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլիի կողմից, նախատեսում են այն ներգաղթյալների արտաքսում, որոնք կատարել են հանցագործություն, սակայն խուսափել են պատժից, ինչպես նաև ԱՄՆ անօրինական կերպով ժամանած ծնողների ու երեխաների արտաքսում:
Բացի այդ՝ հրամանագրերը ոստիկաններին ու շերիֆների օգնականներին ստիպում են աջակցություն ցուցաբերել միգրացիոն վերահսկողության ծառայության աշխատակիցներին:
Ինչպես նշում է գործակալությունը, կապված նոր կանոնների հետ, արտաքսում կարող է սպառնալ հարյուր հազարավոր մարդկանց, որոնք բնակվում են ԱՄՆ տարածքում: