Բաժիններ՝

Բեռլինը պատրաստ չէ հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ից

Չի կարելի քաղաքական պատճառներով հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազատարից, որն ակտիվորեն առաջ է մղում Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելտ Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումների ժամանակ:

Ծրագրվում է, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի հզորությունը կազմելու է տարեկան 55 միլիարդ խմ, ինչը թույլ կտա կրկնակի ավելացնել գազամատակարարումները դեպի Գերմանիա: Այն անցնելու է Ռուսաստանի ափով, Բալթիկ ծովով մինչև Գերմանիա:

«Գազպրոմին» է պատկանելու նախագծի բաժնետոմսերի 50 տոկոսը, եվրոպական OMV, BASF, Engie, Shell, Uniper ընկերություններին` 10-ական տոկոս:

Նոր գազատարը պլանավորվում է կառուցել «Հյուսիսային հոսքի» հարևանությամբ:
«Եվրոպան անցել է գազային շուկայի ազատականացման ճանապարհով, մենք պետք է կայացնեինք որոշակի օրենքներ: Կարծում եմ՝ այդ օրենքներին հարկավոր է հետևել: Կարծում եմ, որ չի կարելի քաղաքական շահերի պատճառով հրաժարվել շուկայի ազատականացումից»,- ասել է Գաբրիելը:

Նա խոստովանել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին քննարկվում է գազային շուկայի ազատականացման սկզբունքից հրաժարվելոը հարցը:

«Ես դեմ եմ նման քայլերին և կարծում եմ, որ մեր խնդիրն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածք, որպեսզի մեզ ոչ ոք չկարողանա շանտաժի ենթարկել»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս