Բաժիններ՝

Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել. ԶԼՄ-ներ

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն լքել է իր պաշտոնը, հայտնում է Front News գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ Շոթաձեն հրաժարականի հայտարարություն է գրել: Հաղորդվում է, որ նրա հրաժարականը կհանրայնացվի փետրվարի 20-ից հետո, երբ Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Բեռլինից վերադառնա Վրաստան:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վրաստանի գլխավոր դատախազի հրաժարականը կապված է Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցչի ձերբակալության հետ, ինչպես նաև կառավարության ղեկավարի դժգոհությամբ՝ կապված այդ պաշտոնում նրա աշխատանքի հետ:

Հաղորդվում է, որ Շոթաձեի հետ միասին այդ պաշտոնից կհեռանան նաև նրա տեղակալները:

Նշվում է, որ Շոթաձեի հրաժարականի մասին տեղեկատվությունը հաստատում են նաև վրացական այլ ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին:

Վրաստանի գլխավոր դատախազությունում չեն հաստատում Շոթաձեի հրաժարականի մասին տեղեկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728