Բաժիններ՝

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը քննարկում է ունեցել Մարսելի քաղաքապետի հետ

Աշխատանքային այցով Մարսելում գտնվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում Արման Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Մարսելի միջև բարեկամական երկարամյա կապերը, ինչպես նաև քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

Կողմերն անդրադարձել են Երևանի և Մարսելի միջև 2025 թվականի մայիսին ստորագրված համագործակցության փաստաթղթի շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորություններին։ Քննարկվել են նաև երկու քաղաքների միջև նոր նախաձեռնություններն ու արդյունավետ ծրագրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930