
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հաստատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նյու Յորքի հռչակագիրը

Անցած գիշեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց այսպես կոչված Նյու Յորքի հռչակագրի աջակցման բանաձևը, որը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ մշակված հայտարարություն է: Այն ներկայացնում է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման սկզբունքները՝ հիմնված անկախ պաղեստինյան պետության ստեղծման վրա։
Փաստաթղթի օգտին քվեարկել է 142 երկիր, դեմ՝10-ը։ Քվեարկությանը մասնակցած Հայաստանը կողմ է քվեարկել, հարևաններից՝ Վրաստանը, Իրանը չեն մասնակցել, Ադրբեջանը, Թուրքիան՝ կողմ։
Բանաձևին աջակցել են նաև ԵՄ երկրների մեծ մասը, Մեծ Բրիտանիան, արաբական պետությունները, Չինաստանը, ինչպես նաև Ուկրաինան և Ռուսաստանը։
Իսրայելը, ԱՄՆ-ն, Հունգարիան և Արգենտինան դեմ են քվեարկել դրան։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Մոլդովան և Չեխիան, ձեռնպահ են մնացել։
Բանաձևը դատապարտում է Համասի հարձակումը Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, կոչ է անում ազատ արձակել պատանդներին և նշում է, որ Համասը պետք է «դադարեցնի Գազայի կառավարումը և իր զենքը հանձնի Պաղեստինյան ինքնավարությանը միջազգային հանրության աջակցությամբ»։
Իսրայելը դեմ է փաստաթղթին, քանի որ այն նախատեսում է Իսրայելի կողքին անկախ պաղեստինյան պետության ստեղծում՝ որպես հակամարտության արդարացի ավարտ: