Բաժիններ՝

Էրդողանը փորձել է փրկել իր թիկնապահին ավտոբուսի անիվների տակ հայտնվելուց

Թուրքիայի արևելքում՝ Էլյազըգ քաղաքում, դժբախտ պատահարի հետևանքով երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահը հազիվ է փրկվել ավտոբուսի անիվների տակ հայտնվելուց, գրում է թուրքական Milliyet պարբերականը:

Թիկնապահը հայտնվել է ավտոբուսի անիվների տակ, որի սրահում այդ պահին գտնվել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը հեռանում էր քաղաքի կենտրոնից նրա ելույթից հետո, երբ տեղի է ունեցել դեպքը:

Էրդողանը անձամբ դուրս է եկել ավտոբուսից՝ տուժածին օգնելու համար: Պարբերականի տեղեկություններով՝ թիկնապահն ու Էրդողանը վաղուց են միմյանց ճանաչել:

Տղամարդը հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով, նրա վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվել: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728