Բաժիններ՝

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը շիմպանզեներին մերժել է մարդկային իրավունքների հարցում. Reuters

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի վերաքննիչ դատարանը որոշել է, որ շիմպանզեները չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ որ մարդը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Դատարանը քննել է Nonhuman Rights Project իրավապաշտպան կազմակերպության հայցը: Կենդանիների իրավունքների մարտիկները փորձում էին անազատությունից փրկել Թոմի եւ Քիկո կոչվող երկու շիմպանզեներին եւ մասնավոր ձեռքերից նրանց հանձնել արգելոց:

Կազմակերպության ներկայացուցիչները պնդում էին, թե շիմպանզեներն, ինչպես եւ մարդը, ունեն ազատության բազային իրավունք եւ չպետք է պահվեն վանդակներում: Որպես փաստարկներ կենդանիների պաշտպանները քաղվածքներ են բերել բրիտանացի գիտնական, մարդակերպ կապիկների մասնագետ Ջեյն Գուդոլի աշխատություններից, ով պնդում է, որ շիմպանզեներն ունեն մարդու վարվելաձեւի առանձնահատկությունները եւ հաղորդակցման ու ճանաչման ունակություններ: Սակայն դատարանը չի համաձայնել այդ փաստարկներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930