Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին բանաձև է ընդունել, որով ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։

Վալենսիայի «Արարատ» հայկական միության բանաձևի քվեարկության էր ներկայացրել Բերտո Խարամիլոն, հաղորդում է Valencia Extra-ն: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին քվեարկել են «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և «Սոցիալիստական» կուսակցությունները, որոնք դատապարտում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը և Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը և Թուրքիային կոչ են անում հետևել իրենց օրինակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930