Սերբիայի նախագահը որդու ծնվելու առթիվ դադարեցրել է այցը Ղազախստան
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դադարեցրել է այցը Ղազախստան որդու ծնվելու կապակցությամբ: Այս մասին Վուչիչը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Այսօր երեկոյան ես ստիպված եմ առաջին անգամ դադարեցնել պետական պարտականությունները և անում եմ դա ժպիտը դեմքիս, քանի որ մի քանի րոպե առաջ ծնվել է իմ և Թամարայի որդին»,- նշել է նա:
Սերբիայի նախագահը Ղազախստանում էր երկօրյա այցով: Դա Վուչիչի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նրա առաջին արտասահմանյան այցն էր: Նախատեսված էր նրա հանդիպումը Ղազախստանի նախագահի ու վարչապետի հետ: Վուչիչը մասնակցել էր «Աստանա ԷՔՍՊՈ-2017»-ի բացման արարողությանը:
2013 թվականին Վուչիչն ամուսնացել էր երկրորդ անգամ: Նրա ընտրյալը՝ Թամարա Ջուկանովիչն աշխատում է Սերբիայի ԱԳՆ-ում: Նախագահն առաջին ամուսնությունից ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ: