Ճապոնիան ինքնակառավարվող բեռնատար նավեր է կառուցելու
Ճապոնիայի նավաշինական ընկերությունները հայտարարել են ինքնակառավարվող բեռնատար նավերի կառուցման ընդգրկուն նախագծի գործարկման մասին, տեղեկացնում է BBC-ին:
Արհեստական ինտելեկտի օգտագործմամբ, այդ նավերի վրա տեղակայված սարքավորումը թույլ կտա օգտվել առավելագույնս անվտանգ, ամենակարճ եւ ամենահարմար երթուղիներից: Նախագծի հեղինակները վստահ են, որ արհեստական ինտելեկտը նաեւ թույլ կտա խուսափել ծովային պատահարներից: Մշակողները պլանավորում են այդ նավերը շահագործման հանձնել 2025 թվականին: Ընդամենը ծրագրվում է կառուցել շուրջ 250 նավ: Նախագիծը գնահատվում է տասնյակ միլիարդավոր իեններ (հարյուր միլիոնավոր դոլարներ):
Նախագծի իրագործմամբ զբաղված են Mitsui OSK Lines, Nippon Yusen, Japan Marine United նավաշինական ընկերությունները:
Նմանօրինակ առաջին ինքնակառավարվող նավերն, այնուամենայնիվ, կուղեկցեն ոչ մեծաթիվ տեխնիկական անձնակազմերը: Սակայն հետագայում նավերն ամբողջովին ինքնավար կդառնան:
2016 թվականին ինքնակառավարվող բեռնատար նավերի ստեղծման պլանների մասին հայտնել էր Rolls-Royce ընկերությունը, որի նավերը պետք է ծովային երթուղիներում հայտնվեն մինչեւ 2020 թվականը:
«Սա այն է, ինչ տեղի Է ունենում այստեղ եւ այժմ: Խոսքը ոչ թե «եթե ստացվի»-ի մասին է, այլ այն մասին, թե երբ կստացվի»,-այն ժամանակ ասել էր ընկերության փոխնախագահ Օսկար Լեւանդերը: «Մենք այդ նավերը կտեսնենք տասնամյակի վերջին»,-խոստացել է նա: