Բաժիններ՝

«Անհամբերությամբ եմ սպասում այն հիանալի պահերին, որոնք կունենանք նոր տանը». Մելանյա Թրամփ

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է, որ ուրախ է Սպիտակ տուն տեղափոխվելու առթիվ՝ Twitter-ում լուսանկար հրապարակելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական նստավայրի լուսամուտից բացվող տեսարանով։

«Անհամբերությամբ եմ սպասում այն հիանալի պահերին, որոնք կունենանք նոր տանը»,- գրել է նա հունիսի 11-ին՝ հավելելով #movingday («տեղափոխման օրը») հեշթեգը:

Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Մելանյայի եւ նախագահի կրտսեր որդու Բերոնի տեղափոխումը, որոնք բնակվում էին Նյու Յորքի Մանհեթենի Trump Tower երկնաքերում, պետք է տեղի ունենա հունիսի 14-ին՝ Բերոնի ուսումնական տարվա ավարտից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս