Մարավիում ահաբեկիչները սպանել են 13 ֆիլիպինցի հետևակայինի
Ֆիլիպինների Մարավի քաղաքում 13 ծովային հետևակային է զոհվել քաղաքն իսլամիստ զինյալներից մաքրելու մարտերում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ցավում ենք կատարվածի համար: Զոհվել է 13 մարդ»,- ասել է զինված ուժերի փոխգնդապետ Ջո-Արա Հերերան:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ռազմական դրություն է հայտարարել Մինդանաո հարավային նահանգում այն բանից հետո, ինչ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարող խմբավորումը բախում ունեցավ բանակի հետ: Դուտերտեն նշել է, որ ռազմական դրությունը կարող է պահպանվել մեկ տարի: Ամենաթեժ կետը մնում է Մարավի քաղաքը, որի գրավման մարտերին մասնակցել է շուրջ 500 զինյալ: