Բաժիններ՝

Կոսովոյի ընտրություններում հաղթում է նախկին դաշտային հրամանատարի կոալիցիան

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին աջակցող «Կոսովոյի դեմոկրատական կուսակցության» եւ վարչապետի թեկնածու Ռամուշ Խարադինայի «Հանուն Կոսովոյի ապագայի միության» կոալիցիան մեծամասնություն է ստանում խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել է BBC հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Կոսովոյի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ինչպես նշվում է, ձայների ավելի քան 70 տոկոսի հաշվումից հետո կոալիցիան ստացել է ձայների ավելի քան մեկ երրորդը: «Ինքնորոշում» ընդդիմադիր կուսակցությունը կարողացել է ապահովել ընտրողների 25 տոկոսի աջակցությունը, իսկ «Կոսովոյի դեմոկրատական միության» գլխավորած կոալիցիան հավաքել է ձայների 25,8 տոկոսը:

Ընդամենը Կոսովոյի օրենսդիր մարմնի 120 մանդատների համար պայքարում են 26 քաղաքական դաշինքներ, ընդ որում 20 տեղ, Սահմանադրության համաձայն, վերապահված Է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ սերբերի, թուրքերի, գորանցիների (մուսուլման սլավոնների) ներկայացուցիչներին:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Թաչին, Խարադինայը, կոալիցիային հարած «Նախաձեռնություններ Կոսովոյի համար» կազմակերպության ղեկավար Ֆաթմիր Լիմայը, ԿԴԿ-ի կուսակցական ցուցակը գլխավորող խորհրդարանի նախկին խոսնակ Կադրի Վեսելին, պատգամավոր եւ վարչապետի թեկնածուի եղբայր Դաուտ Խարադինայը, ինչպես եւ հաղթող կոալիցայի բազմաթիվ այլ անդամներ Սերբիայի հետ զինված հակամարտության վետերաններ են եւ Բելգրադում համարվում են ռազմական հանցագործներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս