Բաժիններ՝

ԶԼՄ-­ները հայտնել են Ռաքայում ԻՊ-­ի պարագլխի ոչնչացման մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ոչնչացվել է Ռաքային ուղղված ավիահարվածի արդյունքում, հայտնել է բրիտանական Daily Mail-­ը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությունը։

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, հրատարակությունը միաժամանակ հայտնում է, որ ահաբեկչի ոչնչացման մասին հաղորդումներ նախկինում բազմիցս են հայտնվել։ Առայժմ վերջին տեղակատվության հաստատումներ չեն ստացվել, այդ թվում՝ նաև ԻՊ-­ի կողմից։

Ավելի վաղ հետախուզական կառույցները հայտնել էին, որ զինյալների պարագլուխը գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքում, սակայն կարողացել է հեռանալ այնտեղից քաղաքի վրա Իրաքի բանակի հարձակման սկսվելուց հետո։ Հաղորդվել է նաև, որ ահաբեկիչը ձերբակալվել է պաշարված Մոսուլից սիրիական սահման ճեղքել­հեռանալու փորձի ժամանակ և կալանքի տակ է։ Սակայն այս տեղեկատվությունը հերքել են Պենտագոնում։

Վերջին տարիների ընթացքում մամուլում պարբերաբար հայտնվում էին հաղորդումներ Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, որոնք հետագայում հաստատում չէին ստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930