Բաժիններ՝

Միացյալ Թագավորությունում կատարված ահաբեկչության գործով ևս մեկ մարդ է ձերբակալվել

Բրիտանիայի ոստիկանությունը հունիսի 3-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործով Լոնդոնի արևելքում ձերբակալել է ևս մեկ մարդու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

28-ամյա տղամարդը ձերբակալվել է Բարկինգ շրջանում ահաբեկչության նախապատրաստման կամ իրականացման կասկածանքով: Ներկայում նա գտնվում է իրավապահների հսկողության տակ:

Ավելի վաղ հաղորդվել էր 28-ամյա մեկ այլ տղամարդու ձերբակալման մասին: Եվս 12-ը, ովքեր ձերբակալվել էին ավելի շուտ, ազատ են արձակվել առանց մեղադրանքի ներկայացման:

Հունիսի 3-ին երեք ահաբեկիչ Լոնդոնի կամրջի շրջանում ավտոմեքենայով քշել են հետիոտների վրա: Այնուհետև կանգ են առել, դուրս են եկել մեքենայից ու դանակներով հարձակվել անցորդների վրա: Կատարվածի հետևանքով մահացել էր 8 մարդ, իրավապահները չեզոքացրել էին հարձակվողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930