Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահը կաշառակերության գործով հրաժարվել է պատասխանել ոստիկանության հարցերին

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի պաշտպանությունը դիմել է երկրի Դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել երկրի ղեկավարի հարցաքննությունը և փակել նրա դեմ սկսված հակակոռուպցիոն հետաքննությունը: Հարավամերիկյան խոշորագույն երկրի ղեկավարը չի պատասխանել ոստիկանության կողմից տրված 82 հարցից և ոչ մեկին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաբանների խոսքով՝ նախագահը հրաժարվել է, քանի որ իրավապահ մարմիններն իրենց հարցերում հեռացել են հետաքննության թեմայից:

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հունիսի 5-ին նախագահին է ներկայացրել 82 հարց, որին նա պարտավոր է պատասխանել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում: Որպես երկրի նախագահ՝ նա իրավունք ունի անձամբ չհանդիպել քննիչների հետ, այլ պատասխանել նրանց գրավոր կերպով:

Մայիսի կեսերին Բրազիլիայում բացահայտված խոշոր կոռուպցիոն սկանդալը չի շրջանցել երկրի նախագահ Տեմերին: Բրազիլացի գործարարներ Ժոեսլի և Ուեսլի Բատիստա եղբայրները իրավապահներին են ներկայացրել մի ձայնագրություն, որտեղ լսվում, է, թե ինչպես է նախագահը խնդրում «գնել» խորհրդարանի ստորին պալատի նախկին նախագահին:

Նախագահը մերժել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930