Լոնդոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 17-ի
Լոնդոնի բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 17-ի: Այդ մասին հայտնել է BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհվածների մասին: Փրկարարները նշում են, որ հրդեհից հետո փրկվածների գտնելու հույս չունեն: Ըստ վերջին տվյալների՝ մինչ այժմ ավելի քան 30 մարդ է մնում հիվանդանոցներում: Նրանցից 17-ն օրհասական վիճակում են: Լոնդոնի ոստիկանությունում հայտնել են, որ առկա տվյալները չեն մատնանշում, որ հրդեհը տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել Է տեղի ունեցածի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բազմահարկ բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհը տեղի է ունեցել լույս հունիսի 14-ի գիշերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: