Բաժիններ՝

Եվրախորհրդարանը Մարին Լը Պենին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հունիսի 15-ին եվրոպացի պատգամավորները քվեարկությամբ չեղարկել են Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի խորհրդարանական անձեռնմխելիությունը:

Դրանով իսկ պատգամավորները պատասխանել են ֆրանսիացի դատավորների պահանջին, որոնք Ֆրանսիայից եվրոպացի պատգամավորին կասկածում են այն բանում, որ նա իր կուսակցության աշխատակիցներին նշանակել է խորհրդարանական օգնականներ եւ նրանց աշխատավարձեր է վճարել Եվրախորհրդարանի բյուջեից, թեեւ այդ մարդիկ փաստորեն աշխատանք չեն կատարել Եվրախորհրդարանի գծով:

Լը Պենը, վկայակոչելով իր պատգամավորական անձեռնմխելիությունը, անտեսել է հարցաքննության ներկայանալու Ֆրանսիայի իրավապահ մարմինների ծանուցագրերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930