Բաժիններ՝

Հարյուր հազարավոր ճապոնացիներ անձրևների պատճառով տարհանվելու հրահանգ են ստացել

Ճապոնիայի շուրջ 300 հազար բնակիչներ իշխանություններից հանձնարարություն են ստացել պատսպարվելու տարհանման կենտրոններում հորդառատ անձրեւների սպառնալիքի պատճառով, որոնք մոլեգնում են երկրի արեւմտյան եւ կենտրոնական շրջաններ:

Այդ մասին նորացված կարգադրությունները հունիսի 21-ին տարածել են Համանացու քաղաքի (Սիձուոկայի պրեֆեկտուրա) իշխանությունները:

Միայն այստեղ հանձնարարությունները վերաբերում են մոտավորապես 290 հազար բնակիչների: Ավելի վաղ համանման միջոցներ են ձեռնարկել Կումանո (Միեի պրեֆեկտուրա) եւ Նատիկացուուրա (Վակայամայի պրեֆեկտուրա) քաղաքների վարչակազմերը:

Անցած 12 ժամվա ընթացքում այս շրջաններում տեղացել է ավելի քան 200 միլիմետր, իսկ որոշ շրջաններում 400 միլիմետրից ավելի անձրեւ, մի շարք շրջաններում անձրեւների ինտենսիվությունը գերազանցում է ժամում 50 միլիմետրը: Ներկայում ցածր ճնշման գոտին շարժվում է դեպի հյուսիս – արեւելք եւ օրվա ընթացքում կընդգրկի մայրաքաղաքի տարածաշրջանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս