Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագավորը փոխեց գահաժառանգ արքայազնին

Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը հունիսի 21-ին փոխել է գահաժառանգ արքայազնին: Ինչպես հայտնել է AFP գործակալությունը, Մուհամեդ բեն Նաիֆ Ալ Սաուդի փոխարեն գահաժառանգ է դարձել թագավորի 31-ամյա որդին՝ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը նաեւ նշանակվել է առաջին փոխվարչապետ: Ըստ որում նա պահպանել է պաշտպանության նախարարի պաշտոնը:

Արքայական հրամանագրի համաձայն՝ Մուհամեդ բեն Նաիֆ Ալ Սաուդը ոչ միայն զրկվելէ իր տիտղոսից, այլեւ հեռացվել է առաջին փոխվարչապետի պաշտոնից եւ ներքին գործերի նախարարի պաշտոնից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930