Բաժիններ՝

Լեոնարդո դի Կապրիոն 1 մլն դոլար է նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածների օգնության հիմնադրամին

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը 1 մլն դոլար է հատկացրել ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկից տուժածներին աջակցելու համար։

«Լեոնարդո դի Կապրիոյի հիմնադրամից մեկ միլիոն դոլար է ստացվել, որպեսզի առաջիկայում աջակցություն ցուցաբերվի ամբողջ տարածաշրջանում տուժածներին»,- նշվում է United Way բարեգործակական հիմնադրամի մամուլի տեղեկագրում, որը փոթորկից տուժածներին աջակցելու արշավ է կազմակերպել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ 500 հազար դոլարի նվիրատվություն կկատարի Հյուսթոնում «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելուն համար: «Հյուսթոն, մենք աղոթում ենք քեզ համար: Մայրս, քույրերս եւ ես 500 հազար դոլար ենք նվիրում ԱՄՆ-ի Կարմիր խաչին եւ Փրկության բանակին»,- գրել է աստղը Twitter-ում: Նա նաեւ իր բաժանորդներին հորդորել է միանալ իրեն:

Իր հերթին դերասանուհի Սանդրա Բուլոքը տուժածներին օգնելու համար մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Կարմիր խաչին: Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ հիպ-հոպ կատարող DJ Khaled-ը հատկացրել են 25 հազարական դոլար: Երգչուհի Բեյոնսեն, որը ծնունդով Հյուսթոնից է, հայտարարել է, թե մտածում է ինչպես օգնել քաղաքի վերականգնման գործում: Ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ջասթին Ջեյմս Ուոթը կատարել է 100 հազար դոլարի նվիրատվություն եւ ինտերնետ-էջ է գործարկել նվիրատվությունների հանգանակման համար, որի հիմնադրամն արդեն մեկ միլիոն դոլար ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս