Ավելի քան 70 հազար ամերիկացիներ են ստորագրել Սորոսին ահաբեկիչ ճանաչելու հանրագիրը
Ավելի քան 70 հազար մարդ է ստորագրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հղված հանրագիրը՝ միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով: Դա հետեւում է Սպիտակ տան կայքում զետեղված հանրագրի տեքստից: Սպիտակ տան կողմից դրա քննարկման համար անհրաժեշտ է, որ այն մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 19-ը ստորագրի 100 հազար քաղաքացի:
Հանրագրի տեքստում ասված է, որ «Ջորջ Սորոսը միտումնավոր եւ մշտապես փորձում է ապակայունացնել իրադրությունը եւ բռնության ակտեր կատարել Միացյալ Նահանգների եւ նրա քաղաքացիների դեմ»:
Սորոսը Soros Fund Management հեջ-հիմնադրամի հիմնադիրն ու ղեկավարն է եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Forbes հանդեսի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է շուրջ 25 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: