Բաժիններ՝

Թրամփն անձնական միջոցներից 1 մլն դոլար կհատկացնի «Հարվի» փոթորկի հետևանքների վերացման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր անձանական հաշիվներից 1 միլիոն դոլար փոխանցել Տեխասի նահանգի այն շրջանների վերականգնման համար, որոնք տուժել են «Հարվի» արեւադարձային փոթորկից: Օգոստոսի 31-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

«Նա (Թրամփը) հայտարարել է իր անձնական միջոցներից մոտավորապես 1 միլիոն դոլար հանձնելու մտադրության մասին»,-ասել է Սանդերսը եւ հավելել, որ Թրամփը դերեւս չի որոշել, թե որ կազմակերպությանը փոխանցի փողը: Նա ճեպազրույցին ներկա լրագրողներին խնդրել է խորհուրդ տալ, թե որ կազմակերպությունը կարող է առավել արդյունավետորեն տնօրինել 1 միլիոն դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930