Բաժիններ՝

Ադրբեջանական դատարանը ﬔրժել է Աֆղան Մուխտարլըի խափանման ﬕջոցը փոխելու վերաբերյալ դիմումը

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Թբիլիսիում ամառվա սկզբին առևանգված և Բաքու տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլի գործով հերթական դատավարությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Աֆղան Մուխտարըի ազատազրկման պատիժը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ Նասիﬕ շրջանի դատարանի վճռի բողոքարկումը:

Դատավոր Միրփաշա Հուսեյնովի գլխավորությամբ տեղի ունեցած վերաքննիչ դատը չի բավարարել Մուխտարլըի բողոքը:

Աֆղան Մուխտարլըի փաստաբան Զիբեյդե Աաքարիյաևան հայտնել է, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի:

«Աֆղան Մուխտարլըն, ելնելով իր առողջական խնդիրներից, դիﬔլ էր դատարան ազատազրկումը տնային կալանքով փոխարինելու համար, ինչը ﬔրժվել էր Նասիﬕի դատարանի կողﬕց և վճռաբեկ դատարանը նույնպես ﬔրժեց»,- նշել է փաստաբանը:

Աֆղան Մուխտարլըն դատավորին հայտնել է, որ ինքը երկրից հեռանալու նպատակ չունի և, որ իր ﬕակ ցանկությունն այն է, որ արդար դատավարություն լինի և պատժվեն բոլոր ﬔղավորները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031