«Հոգլանդի հայտարարությունները նորություն չեն». Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահի նշանակմամբ թիմային ոգին կպահպանվի: Իր աﬔնշաբաթյա բրիֆինգի ժամանակ Զախարովան նշեց, որ ողջունում է նոր համանախագահի (Էնդրյու Շեֆերի – խմբ.) նշանակումը:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ թարմացված կազմով համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը՝ ուղղված հակամարտության կողﬔրին աջակցելուն և հույս ունենք, որ թիմային մոտեցումը, որը մշտապես եռյակին հատուկ էր, կպահպանվի»,- նշել է Մարիա Զախարովան:

ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին, Մարիա Զախարովան նշել է, որ դրանք նորություն չեն: «Դրանք բազﬕցս վկայակոչել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց համատեղ հայտարարություններում, որոնք կատարվել են 2009-ից 2013 թվականների ժամանակահատվածում»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս