
ԱՄՆ-ում առաջին անգամ հավանություն է տրվել գենային թերապիային՝ քացկեղի դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների որակի վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել քաղցկեղի բուժման նոր կուրսին, որի ժամանակ օգտագործվում են իր իսկ հիվանդի արյան ծագումնաբանորեն վերափոխված բջիջները, տեղեկացնում է BBC-ին: Դրանք ակտիվացնում են հիվանդի իմունային համակարգը, որպեսզի վերջինս ոչնչացնի քաղցկեղի բջիջները:
FDA-ի ներկայացուցիչները դա պատմական պահ են համարել եւ հավելել, որ բժշկագիտությունը դուրս է գալիս նոր մակարդակ: Բուժման կուրսի արժեքը, որը տրամադրում է Novartis ընկերությունը, 475 հազար դոլար է: Բուժընթացն անցնելուց հետո հիվանդների մոտավորապես 83 տոկոսը բուժվել է արյան քաղցկեղի ձեւերից մեկից:
Այս «կենդանի դեղն» արտադրվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես՝ ի տարբերություն բուժման ավանդական մեթոդների՝ վիրաբուժության եւ քիմիաբուժության տեսքով: