Բաժիններ՝

Ամերիկացիներն ուրախությամբ կգնան աշխատանքի՝ ստանալու «յուղոտ, գեղեցիկ չեկեր». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության օրոք մարդիկ կսկսեն ուրախությամբ աշխատանքի գնալ՝ այնտեղ ստանալով «յուղոտ, գեղեցիկ չեկեր»։

«Միլիոնավոր քաղաքացիներ, որոնք այժմ խնդիրներ ունեն, սոցիալական ապահովությունից կանցնեն աշխատանքի: Նրանք ուրախությամբ կարթնանան, ուրախությամբ կգնան աշխատանքի, նրանց դուր կգա այնտեղ վաստակել աշխատավարձի մեծ, յուղոտ, գեղեցիկ չեկեր»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Միսուրիում: Թրամփի ելույթը հեռարձակել է Սպիտակ տան կայքը:

«Վերջին 10 տարում մեր տնտեսության աճի տեմպերը կազմում էին սոսկ 2 տոկոս: Նայեք այլ երկրների եւ նրանց համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ): Եվ նրանք դժգոհ են, երբ իրենց մոտ (տնտեսության աճը) 7, 8, 9 տոկոս է: Այնպես որ մենք դա կփոխենք»,- հայտնել է Միացյալ Նահանգների նախագահը:

Թրամփը նշել է, թե այժմ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի տնտեսության աճը կազմել է 3 տոկոս:

«Եթե մենք հասնենք 3 տոկոս մշտական աճի, ապա դա նշանակում է 12 միլիոն նոր աշխատատեղեր եւ 10 տրիլիոն դոլար նոր տնտեսական գործունեության համար առաջիկա տասնամյակում: Եվ մենք կարող ենք հասնել անհամեմատ ավելիին, քան 3 տոկոսը: Չկան պատճառներ, որ մենք դա չանենք դա»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս