Բաժիններ՝

«Առաջնորդ լինելն այնքան էլ զիլ բան չէ, ստիպված եմ 10 օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Մակրոնը, մասնավորապես, օրինակ է բերել, որ ստիպված է լինում 10 օրը մեկ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Դա բնավ էլ զիլ բան չէ: Այդ ես եմ, որ ստիպված եմ տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ», – ասել է Մակրոնը:

Ֆրանսիացի նախագահի նման անկեղծ հայտարարությունը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների առաջին էջերին, որոնք նկատել են, որ Էրդողանի հասցեին նման կոշտ մեկնաբանություն չի արել անգամ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930