Բաժիններ՝

Թրամփը 5,9 մլրդ դոլար կխնդրի Կոնգրեսից «Հարվի» փոթորկի հետևանքները վերացնելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 5,9 մլրդ դոլար կխնդրի Կոնգրեսից «Հարվի» ավերիչ փոթորկի հետեւանքները վերացնելու համար: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրների:

Նշվում է, որ այդ խնդրագրում դեռեւս կարող են փոփոխություններ մտցվել: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ խնդրագիրը Կոնգրես է ուղարկվելու սեպտեմբերի 1-ին, երկու պալատներն էԷլ պետք է քվեարկեն դրա շուրջ, ինչը, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ շաբաթ:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողներին հայտնել է, որ Թրամփը մտադիր է իր անձնական հաշիվներից 1 միլիոն դոլար փոխանցել Տեխասի նահանգի այն շրջանների վերականգնման համար, որոնք տուժել են «Հարվի» արեւադարձային փոթորկից: Ընդ որում Թրամփը դեռեւս չի որոշել, թե որ կազմակերպությանը կփոխանցի փողը:

Սանդերսը լրագրողներին խնդրել է խորհուրդ տալ, թե որ կազմակերպությունը կարող է առավել արդյունավետորեն տնօրինել 1 միլիոն դոլարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս