Կոլումբիայում ոստիկանությունը ոչնչացրել է թմրամաֆիայի պարագլուխներից մեկին
Կոլումբիայում ոչնչացվել է թմրամաֆիայի պարագլուխներից մեկը՝ Ռոբերտո Վարգասը, որը քրեական շրջանակներում հայտնի էր Գավիլան մականունով: Նա համարվում էր «թիվ 2 մարդը» «Կլան դել Գոլֆո» հանցավոր խմբավորման մեջ։
Ինչպես օգոստոսի 31-ին Twitter սոցիալական ցանցում հայտնել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, ելուզակը եւ նրա հինգ հանցակիցները զոհվել են Ունգիայի մունիցիպիայի (Չոկոյի արեւմտյան դեպարտամենտ) տարածքում ոստիկանության հետ ծայր առած փոխհրաձգության ժամանակ:
«Ոստիկանության ստորաբաժանումը ոչնչացրել է Գավիլանին,- գրել է Սանտոսը՝ նշելով, որ գործողության մանրամասների մասին իշխանությունները կհայտնեն հատուկ մամուլի ասուլիսում: Իր հերթին երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրականացված ակցիայի շնորհիվ «Կուլումբիան այսօր ավելի անվտանգ է դարձել»:
«Կլան դել Գոլֆոն», որի զինյալները զբաղվում են թմրանյութերի մաքսանենգությամբ եւ շորթումներով, Կոլումբիայի իշխանությունները համարում են երկրի առավել վտանգավոր քրեական կազմակերպություններից մեկը, հաղորդել էՏԱՍՍ-ը: