Բաժիններ՝

20 տարի առաջ Փարիզում ավտովթարից զոհվեց արքայադուստր Դիանան

Օգոստոսի 31-ին լրանում է 20 տարին, երբ ավտովթարից զոհվեց Ուելսի արքայադուստր Դիանան (1961-1997): Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բուկինհեմի պալատի ներկայացուցիչը, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները, այդ թվում՝ ընտանիքի գլուխ Եղիսաբեթ Բ թագուհին, այդ ողբերգական տարելիցի կապակցությամբ չեն պլանավորում մասնակցել հիշատակի որեւիցե պաշտոնական միջոցառման:

Այնուամենայնիվ, Դիանայի որդիները՝ արքայազններ Ուիլյամը եւ Հարրին, օգոստոսի 30-ին հարգել են իրենց մոր հիշատակը Սպիտակ հուշայգում, որը գցվել է Քենսինգտոնի պալատի մերձակայքում, պալատ, որը Դիանայի պաշտոնական նստավայրն էր ընդհուպ մինչեւ նրա մահը:

Ժողովրդական աքայադստեր, հենց այդպիսին մնաց Դիանան միլիոնավոր բրիտանացիների հիշողության մեջ, երկրպագուները, չնայած Լոնդոնում անձրեւոտ եղանակին, սկսել են նրա պատկերով լուսանկարներ եւ ծաղիկներ բերել Քենսինգտոնի պալատի դարպասների մոտ, ինչպես դա եղել է 20 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս