Բաժիններ՝

ՄԱԿ-ի ծառայողներն ավելի շատ են սեռական հանցագործություններ կատարում, քան նրա խաղաղապահները. Գուտերիշ

ՄԱԿ-ի քաղաքացիական աշխատակիցներն ավելի հաճախ են սեռական բնույթի հանցագործություններ կատարում, քան նրա խաղաղապահները: Դա սեպտեմբերի 18-ին խոստովանել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով բռնության այս տեսակի կանխարգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։

Ինչպես նա նշել է, սեռական շահագործումը եւ բռնությունը խաղաղապահ գործունեությանը վերաբերող խնդիր չէ, դա ամբողջ ՄԱԿ-ի խնդիրն է»: Գուտերիշն արձանագրել է, որ «մեծավ մասամբ սեռական շահագործման եւ բռնության ակտեր են կատարում ՄԱԿ-ի քաղաքացիական կառույցների աշխատակիցները»: Նա խոստացել է, որ ՄԱԿ-ում ակտիվ միջոցներ կձեռնարկեն նրա խաղաղապահների եւ քաղաքացիական աշխատակիցների կողմից սեռական բնույթի հանցագործությունների կանխարգելման համար:

Վերջին ժամանակներս ՄԱԿ-ը բախվել է խաղաղ բնակիչների նկատմամբ անձնակազմի սեռական ոտնձգությունների կապակցությամբ մեծաթիվ գանգատների, առավելապես աֆրիկյան երկրներում: Գլխավոր քարտուղարի դիվանատան տվյալներով՝ միայն 2016 թվականի ընթացքում կազմակերպության աշխատակիցների հասցեին 106 նման մեղադրանքներ են ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930