
Թրամփն Իրանին անվանել է «կոռումպացված դիկտատուրա» ունեցող պետություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է «վտարյալ-ռեժիմ» ունեցող երկրներին, որոնք աջակցում են ահաբեկիչներին և ավտորիտար ռեժիմ ունեցող պետություններին, որոնք փորձում են աշխարհում խաղաղություն պահպանող դաշինքները քանդել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ նախագահը նշել է, որ աﬔն օր ահաբեկչության սպառնալիքները ﬔծանում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում:
Դոնալդ Թրամփը նաև իր ելույթում Իրանին անվանել է «կոռումպացված դիկտատուրա» ունեցող երկիր, որը բռնություն է արտահանում:
«Կեղծ ժողովրդավարության հետևում Իրանի կառավարությունը թաքցնում է իր կոռումպացված դիկտատուրան», – ասել է Թրամփը:
Նրա խոսքով` Իրանը բարեկեցիկ, հարուստ պատմությունով և մշակույթով երկրից վերածվել է վտարյալ պետության: