Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրերով գրեթե 200 քաղաքացիներ ապաստան են ստացել Գերմանիայում. DPA
Թուրքիայի գրեթե 200 քաղաքացիներ՝ դիվանագիտական անձնագրերով, վերջին մեկ տարում ապաստան են ստացել Գերմանիայում: Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության փակ տվյալները։
«Չպետք է այնպես լինի, որ մի կողմից մենք ապաստան ենք տրամադրում 196 դիվանագետների, իսկ մյուս կողմից շարունակում ենք համագործակցել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերոջ եւ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի հետ, այնպես, ասես ոչինչ տեղի չի ունենում»,- հայտարարել է Գերմանիայի խորհրդարանում Ձախ կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Սեւիմ Դագդելենը:
Ընդամենը տրվել էր 249 համապատասխան հայտ: Գործակալությունը ճշտում է, որ այդ վիճակագրությունում ներառված են նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքների անդամները:
Այդ կատեգորիայի քաղաքացիներից հայտերն սկսել են ստացվել անցյալ տարվա ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման չհաջողված փորձից հետո: Անկարայում կարծում են, որ խռովության ենթադրյալ կազմակերպիչները թաքնվում են, այդ թում նաեւ Գերմանիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: