Բաժիններ՝

Պետդեպը հայտնել է Նյու Յորքում Թիլերսոնի և Լավրովի առաջիկա հանդիպման մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկրորդ հանդիպումը կանցկացնեն Նյու Յորքում։

«Տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 20-ի ժամը 01:00-ին) Թիլերսոնը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում է Նյու Յորքի Palace հյուրանոցում»,- հաղորդվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլերսոնը սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում քննարկել են Սիրիայի շուրջ փոխգործակցությունը եւ Ուկրաինային վերաբերյալ Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքը: Բանակցությունները տեղի են ունեցել ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս