Բաժիններ՝

ՄԱԿ-ում «վեցյակի» և Իրանի նախարարական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին

«Վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Գերմանիա) եւ Իրանի նախարարական հանդիպումը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը, սեպտեմբերի 20-ին կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 18-ին տարածվել է Բրյուսելում:

«Համատեղ համապարփակ գործողությունների պլանի (ՀՀԳՊ) իրագործման շուրջ «վեցյակի» եւ Իրանի նախարարական հանդիպումը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի կունենա Նյու Յորքում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ»,-նշվում է դրանում:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀՊ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս