Բաժիններ՝

«Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են խախտումների մեջ, պետք է կանգնեն օրենքի առաջ». Մյանմայի քաղաքական առաջնորդ

Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը փաստորեն երկրի քաղաքական առաջնորդն է, հանդես է եկել Ռաքհայնի արեւմտյան նահանգի տարածքում «մարդու իրավունքների բոլոր խախտումների» դատապարտմամբ։

«Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են խախտումների մեջ, պետք է կանգնեն օրենքի առաջ»,- սեպտեմբերի 19-ին ասել է Աուն Սան Սու Չժին Նեյփյիդոյում խորհրդարանի անդամներին հղած իր ուղերձում, որը հեռարձակվել է Facebook-ում նրա էջում: Նա այս կերպ է մեկնաբանել Ռաքհայնի նահանգի իրադրությունը, որտեղ օգոստոսի վերջին բռնության ծավալման հետեւանքով ավելի քան 400 մարդ է զոհվել եւ ավելի քան 400 հազար մարդ հարկադրված է եղել փախչել եւ ապաստանել հարեւան Բանգլադեշում:

Նաեւ Աուն Սան Սու Չժին հայտարարել է, որ Մյանման պատրաստ է կատարել այն փախստականների ստուգում, ովքեր կցանկանան վերադառնալ հանրապետություն՝ Ռաքհանի նահանգում բռնության բռնկումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս