Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելուն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Պենտագոնի հատկացումների վերաբերյալ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացած օրինագծին, որի համաձայն Ուկրաինան 2018 թվականին կարող է մինչեւ 150 միլիոն դոլար ստանալ որպես ռազմական օգնություն: Այս մասին ասված է Կոնգրեսի կայքում զետեղված փաստաթղթի տեքստում: Այդ գումարից պաշտպանության նախարարն իրավունք ունի անարգել Ուկրաինային տրամադրել սոսկ 75 միլիոն դոլար: Կիեւին մնացած միջոցների հատկացման համար կպահանջվի Սենատի հատուկ թույլտվությունը:

Այն ստանալու համար Պենտագոնի ղեկավարը եւ պետքարտուղարն ստիպված կլինեն պրոֆիլային կոմիտներին հավաստիացնել, որ Ուկրանիայի պաշտպանական հատվածում եւ զինված ուժերում տեղի են ունեցել կառուցվածքային բարենորոգումներ, ուժեղացված է զինվորականների հաշվետվությունը, ի հայտ է եկել այս ոլորտում մասնավորեցում իրականացնելու հնարավորություն:

Ընդամենը 2018 թվականին Պենտագոնը կստանա շուրջ 700 միլիարդ դոլար: Դրանից 640 միլիարդը կհատկացվի գերատեսչության կողմից իր հանգուցյաին գործառույթների կատարմանը. սպառազիությունների գնմանը, զինվորականներին աշխատավարձերի վճարմանը, զորքերի մարտական պատրաստության պահպանմանը: Եվս 60 միլիարդ դոլար նախատեսված է արտասահմանում, այդ թում՝ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում եւ այլ երկրներում ռազմական գործողությունների անցկացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս