Կրեմլում մեկնաբանել են Կիևին ամերիկյան մահաբեր զենքի տրամադրումը
Կիեւին մահաբեր զենքի տրամադրումը չի նպաստի Դոնբասի իրադրության կարգավորմանը եւ լարվածություն կառաջացնի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Վաշինգտոնի կողմից Կիեւին 500 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում աջակցության համար: Նրա պնդմամբ՝ Ուկրաինան կստանա հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշման միջոց, վերջրյա իրադրության հսկման կայաններ, ռազմածովային հակաականային միջոցներ, ափամերձ գործողության եւ առափնյա պահպանության նավեր:
«Իսկ ինչու՞ պետք է լիենեն ինչ-որ գործողություններ։ Դա ուկրաինա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հարց է վարկի տրամադրման մասով: Պորոշենկոն նաեւ ասել է մահաբեր սպառազինությունների մասին: Այ այդ մասին մենք արդեն բազմիցս բավականաչափ պարզորոշ եւ միանշանակ դիրքորոշում ենք հայտարարել, որ նման որոշումն, անշուշտ, չի նպաստի Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողություններ կհետեւեն Կրեմլի կողմից, եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային դրամական միջոցների հատկացման տեղեկատվությունը հաստատվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: