Բաժիններ՝

Իսրայելում հայտնվել է ամերիկյան առաջին մշտական ռազմակայանը

Իսրայելի տարածքում սեպտեմբերի 18-ին սկսել է գործել ամերիկյան առաջին մշտական ռազմակայանը: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Այսօր բանակը հայտնում է Իսրայելի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների զարգացման հարցում հանգուցային փուլի՝ իսրայելական հողում ԱՄՆ-ի մշտական ռազմակայանի բացման մասին, որը գտնվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի հենակետում՝ հրեական պետության հարավում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զինվորականների տեղեկատվությամբ՝ ռազմակայանում, որը գտնվում է Իսրայելական բանակի օդային պաշտպանության դպրոցի տարածքում, մշտական հիման վրա կտեղաբաշխվեն տասնյակ ամերիկացի զինվորներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս