
«Ո՛չ, չեմ ցանկանում». Նիկի Հեյլին չի ցանկանում պետքարտուղար դառնալ

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի պետքարտուղար դառնա։
«Ո՛չ, չեմ ցանկանում»,-ասել է Հեյլին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են եղել այն մասին, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարող է պաշտոնաթող լինել, իսկ նրա տեղը կզբաղեցնի Հեյլին:
«Ես պարզապես փորձում եմ լավ անել իմ գործը եւ պատասխան տալ դրա համար: Ես փորձում եմ ամերիկյան ժողովրդին իրազեկել այն ամենի մասին, ինչ գիտեմ: Ես փորձում եմ հնարավորինս ավելի լավ ծառայել այս երկրի նախագահին: Եթե մարդիկ ցանկանում են այդ մասին ինչ-որ այլ բան մտածել, դա նրանց գործն է, եւ ես դրա վրա ժամանակ չեմ ծախսում»,-հավելել է Հեյլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: