Բաժիններ՝

NASA-ի արբանյակները տեսագրել են «Մարիա» փոթորկի առաջացրած հեղեղը

NASA-ի կլիմայական արբանյակները ստացել են «Մարիա» փոթորկի առաջացրած անձրեւներից Կարիբյան ծովի կղզիների հեղեղման գործընթացի մանրամասն տվյալները եւ տեսագրել են այն: Այդ մասին հայտնել է տիեզերական գործակալության մամուլի ծառայությունը:

«Մարիա» փոթորիկն աղետալի հեղեղներ է առաջացրել Պուերտո Ռիկոյում եւ ջրի տակ առել կղզու մայրաքաղաք Սան Խուանը:

Այժմ «Մարիան» տեղափոխվել է կղզուց դեպի հյուսիս – արեւելք, բայց այն առաջվա պես կազդի Պուերտո Ռիկոյում տեղումների մակարդակի վրա եւ այսօր հզոր անձրեւներ կառաջացնի»,- հայտնել են գործակալությունում:

Կղզու իշխանությունների ընթացիկ գնահատումներով՝ փոթորիկն արդեն հասցրել է առնվազն 12 մարդու կյանք խլել, իսկ Դոմինիկա կղզում զոհվել է եւս 15 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս