Բաժիններ՝

Գերմանացի քաղաքական գործիչներն սպիտակ փոշիով ծրարներ են ստացել ընտրությունների նախօրեին

Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ փոստով ստացել են ծրարներ, որոնք անհայտ սպիտակ փոշի են պարունակել: Սեպիտեմբերի 21-ին այս մասին հաղորդել է n-tv հեռուստաալիքը։

Ինչպես նշվում է, նրանց թվում են Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեասոցիալական միության ղեկավար Հորստ Զեեհոֆերը, «Կանանչներ» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Կատրին Գյորինգ Էկարդտը, նույն այդ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Հանս Քրիստիան Շտրեբելեն եւ մի քանի այլ քաղաքական գործիչներ: Բացի դրանից, համանման նամակ է ստացել նաեւ Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը՝ Յոահիմ Զաուերը:

Կատարված ստուգումից հետո ոստիկանությունը հայտարարելէ, որ փոշին վտանգ չի ներկայացնում: Twitter-ում Հանս Քրիստան Շտրեբելի հրապարակած լուսանկարում երեւում է, որ դրան կցված են արաբերենով նամակ եւ սայր: Թղթի թերթի վրա գրությունը թարգմանվում է որպես «մահացու վտանգավոր է, ձեռք չտա՛լ, սիբիրյան խոց եւ Աստված մեծ է»:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 24-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս