Մահացել է Հիրոսիմայի միջուկային ռմբակոծումը վերապրած 80-ամյա կին գրողը
80 տարեկան հասակում վախճանվել է ճապոնացի գրող Ձյունկո Մորիմոտոն, որը դարձել է Միացյալ Նահանգների կողմից Հիրոսիմա քաղաքի միջուկային ռմբակոծման ականատեսը: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph ավստրալական հրատարակությունը։
Նշվում է, որ մահվան նախօրեին Մորիմոտոն դիմել էր Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլին՝ կոչ անելով ստորագրել Միջուկային զենքի արգելման պայմանագիրը:
«Նույնիսկ հաշվի առնելով այն, որ ռումբերի մի մասը ոչնչացվել է, աշխարհում դրանցից եւս 15 հազար հատ դեռ մնացել է. դա բավական է, որպեսզի բազմաթիվ անգամներ ոչնչացվի մեր աշխարհը»,-նշել է նա:
Հիրոսիմայի ռմբակոծման պահին, որը կատարվել 1945 թվականի օգոստոսի 6-ին, Մորիմոտոն գտնվում էր պայթյունի էպիկենտրոնից 1,7 կիլոմետր հեռավորության վրա: Այդ ժամանակ նա 13 տարեկան էր. նա դպրոց չէր գնացել, որովհետեւ հիվանդացել էր: Ճապոնուհու տունը կործանել էր հարվածային ալիքը, բայց նրան հաջողվել էր փլատակներից դուրս գալ ընտանիքի հետ միասին:
1980-ական թվականներին Մորիմոտոն տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ 14 գիրք է հրատարակել երեխաների համար. նրա ստեղծագործություններից առավել հայտնի է «Իմ Հիրոսիման», որում նկարագրվումէ, թե ինչպես է հեղինակը վերապրել ռմբակոծությունը: Մորիմոտոն նաեւ հանդես է եկել որպես իր ստեղծագործությունների նկարազարդող: Կյանքի վերջին տարիներին ճապոնուհին պայքարում էր ուղեղի ուռուցքի դեմ: