Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930