
Թիլերսոնը հորդորել է Մոսկվային և Վաշինգտոնին՝ շփման կետեր փնտրել

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարեւորել է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կողմից շփման կետերի որոնումը, չնայած լարված հարաբերություններին։
«(ՌԴ-ի) հետ հարաբերությունները լարված են: Բայց կարեւոր է, որ երկու միջուկային տերությունները շփման կետեր փնտրեն»,- ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Որպես համագործակցության օրինակ պետքարտուղարը նշել է Սիրիան: Նա նաեւ նշել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն, մասնավորապես, Ուկրաինայի վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: