Բաժիններ՝

Լիբանանի՝ հրաժարական տված վարչապետը վերադարձել է Բեյրութ

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում հայտարարել էր պաշտոնը թողնելու մասին, նոյեմբերի 22-ին ժամանել է Բեյրութ: Այդ մասին, հայտնել է Al Arabiya հեռուստակայանը:

Ավելի վաղ հեռուստակայանը հաղորդել էր, որ Եգիպտոսից հայրենիք վերադառնալու ճանապարհին Հարիրին կանգառ է կատարել Կիպրոսում:

Նոյեմբերի 21-ին Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում լիբանանցի քաղաքական գործիչը հայտնել էր, որ Բեյրությում կմասնակցի Հանրապետության անկախության օրվա առթիվ կայանալիք հանդիսություններին:

Ինչպես տեղեկացրել են Հարիրիին մոտ կանգնած աղբյուրներ, նա նոյեմբերի 23-ին կայցելի Բաաբդա պալատ, որպեսզի պաշտոնապես հրաժարականի խնդրագիր ներակայացնի Լիբանանի նախագահ Միշել Աունին:

Մինչդեռ լիբանանցի փորձագետ Սելիմ Նասարը չի բացառում, որ պետության ղեկավարը կարող է Հարիրիին հանձնարարել՝ գլխավորել նոր կոալիցիոն կառավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս