
Ճապոնացի ճարտարապետին պարգևատրել են փախստականների համար թղթե տներ ստեղծելու համար

Ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանը Մայր Թերեզայի անվան մրցանակ է ստացել սոցիալական գործունեության բնագավառում ձեռքբերումների համար: Ինչպես հայտնել է Designboom-ը, նրան պարգեւատրել են բնական եւ տեխնածին աղետների գոտիներում բազմամյա աշխատանքի համար։
1990-ական թվականների սկզբին նա աշխատել է Ռուանդայում ու Քոբեում եւ եղել է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի հանձնաժողովի խորհրդատուն: Նրա գլխավոր գյուտը բամբուկից եւ թղթից պատրաստված ոչ թանկ տներն են վերաբնակների համար: Ներկայում այդ նախագիծն իրականացվում է Քենիայում: Մրցանակի հանձնման արարողությունը դեկտեմբերին տեղի կունենա Հնդկաստանում: