
Արգենտինական սուզանավի որոնման գոտում ազդանշան է գրանցվել. Clarin

Արգենտինական San Juan կորած սուզանավի որոնումներում գործի դրված մի քանի նավեր եւ ինքնաթիռներ ուղղություն են վերցրել դեպի այն վայրը, որտեղ ինչ-որ ազդանշան է գրանցվել: Նոյեմբերի 21-ին այս մասին իր կայքում հայտնել է Clarin թերթը։
Թերթի տվյալներով՝ նոր որոնման գոտին գտնվում է Ռիո Նեգրոյի նահանգի (երկրի կենտրոնական մաս) ափից 426 կիլոմետր հեռավորության վրա: Այս տեղեկատվության պաշտոնական հավաստում չկա:
Արգենտինայի հարավում գտնվող Կոմոդորո Ռիվադավիա քաղաքի հիվանդանոցի անձնակազմը ցուցում է ստացել պատրաստվել կորած San Juan սուզանավի անձնակազմի անդամների հնարավոր ընդունմանը, ինչի մասին հայտնել է Todo Noticias հեռուստաալիքը:
San Juan դիզել-էլեկտրական սուզանավը, որտեղ գտնվում է անձնակազմի 44 անդամ, դադարել է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: